Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Մեր մասին

2008 թվականից մենք տրամադրում ենք համալիր լոգիստիկ ծառայություններ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը թույլ է տալիս էապես պարզեցնել բեռնափոխադրումների գործընթացը, փաստաթղթերի ձևակերպման ընթացակարգերը: Ունենք արտաչափքային բեռների փոխադրումների կազմակերպման մեծ փորձ:
Մեր նպատակներն են՝ արագ արձագանքումը տրանսպորտային շուկայի կոնյունկտուրայի փոփոխությանը՝ մեր հաճախորդների կարիքներին համապատասխան, և երկաթուղու ծառայությունների մատչելիության բարձրացումը: Մենք առաջարկում ենք Ձեզ բեռների առաքման ամենաօպտիմալ լուծումները, երաշխավորում ենք ստանձնած պարտավորությունների կատարման կայունություն և որակ:
Տրանսպորտային ծառայությունների կենտրոնում Դուք կարող եք ստանալ խորհրդատվություն մեր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ: ՏԾԿ մենեջերները կձևակերպեն, կկազմակերպեն և կվերահսկեն Ձեր բեռի փոխադրման ողջ գործընթացը:

  • «դռնից դուռ» բեռների փոխադրման ամբողջական լոգիստիկ ծառայության կազմակերպում
  • բեռնափոխադրումների առավել օպտիմալ երթուղու ստեղծում
  • պայմանագրերի կնքման կարգ
  • բեռնափոխադրումների արժեքի նախնական հաշվարկ
  • փոխադրման փաստաթղթերի ձևակերպում
  • վագոնների և բեռնարկղերի առցանց հետևում
  • տեղեկատվական և այլ լրացուցիչ ծառայությունների տրամադրում