Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Լաստանավային բեռնափոխադրում Փոթի-Կովկաս

2017 թվականից «ՀԿԵ» ՓԲԸ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը կազմակերպում է բեռնափոխադրումներ Կովկաս-Փոթի-Կովկաս երկաթուղային - լաստանավային հաղորդակցություն:.

ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ տրանսպորտային միջանցքների զարգացման շրջանակում 2017 թվականի մարտին մշակվել է միջանցիկ սակագնային դրույքաչափ ԵԱՏՄ անդամ երկրների և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային տրանսպորտով բեռներ տեղափոխելիս՝ Կովկաս (ՌԴ) – Փոթի (Վրաստան) լաստանավային անցման մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է 0,5 գործակիցը 2-րդ և 3-րդ դասի բեռների համար, ՌԴ տարածքով տեղափոխելիս, ՀՀ նշանակետով, Կովկաս-Փոթի լաստանավային անցումով և հակառակ ուղղությամբ:

Փոխադրումների դիվերսիֆիկացման և ԱՊՀ երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռների առաքման կայուն երթուղիների ձևավորման նպատակով՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կովկաս-Փոթի գծով ծովային փոխադրողի հետ՝ ծովային ֆրախտի արժեքը 10 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ՝ նավի բեռնվածության 80 տոկոսի ապահովման պայմանով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ընդունում է Կովկաս-Փոթի երկաթուղային-լաստանավային անցումով բեռների փոխադրման հայտեր` 30-ից 40 միավոր վագոնների խմբաքանակի միանվագ առաքմամբ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը կազմակերպում է կանոնավոր բեռնափոխադրումներ Չեռնոմորսկ-Փոթի / Բաթումի և հակառակ ուղղությամբ երկաթուղային-լաստանավային հաղորդակցություն: Պարբերականությունը՝ շաբաթական 3 անգամ:

Զգալի քանակությամբ փոխադրման համար նախատեսվող զանգվածային բեռների առանձին անվանացանկի համար, որը միանվագ ներկայացվում է բեռների նավային խմբաքանակների փոխադրմանը, ինչպես նաև հաշվի առնելով շուկայի կոնյունկտուրան և փոխադրումների ուղղությունները, հնարավոր է սահմանել հատուկ դրույքաչափեր՝ պայմանագրային հիմունքներով: