Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Ֆակտորինգ, բեռների վարկավորում և ապահովագրում

«ՀԿԵ» ՓԲԸ-ի տրանսպորտային ծառայությունների կենտրոնն աշխատում է 100 տոկոս կանխավճարային հիմունքներով, սակայն եթե Դուք վճարման հետ կապված դժվարություններ ունեք, մենք տրամադրում ենք ֆակտորինգի և վճարման հետաձգման ծառայություններ: Ֆակտորինգը ծառայությունների համալիր է, որի ամենակարևոր օղակը ընկերության դեբիտորական պարտքերի զիջումն է (վաճառքը): Ֆակտորինգի միջոցով իրականացվում է պատվիրատուի վարկավորում կարճաժամկետ դեբիտորական պարտքի հետգնման միջոցով, որպես կանոն՝ 1-ից 3 ամիս ժամկետով:

Սահմանված ժամկետում պատվիրատուն վճարում է գումարը բանկին, իսկ բանկը նրանից պահում է տրամադրված վարկի տոկոսը և մատուցված ծառայությունների դիմաց միջնորդավճարները: Ֆակտորինգի պայմանագրի շնորհիվ մատակարարը կարող է անմիջապես ֆակտորից ստանալ առաքված ապրանքի համար վճարը, ինչը թույլ է տալիս նրան չսպասել գնորդի վճարին և պլանավորել սեփական ֆինանսական հոսքերը: Այսպիսով, ֆակտորինգն ապահովում է ձեռնարկությունը իրական դրամական միջոցներով, նպաստում է կապիտալի շրջանառության արագացմանը, արտադրական կապիտալի մասնաբաժնի բարձրացմանը և եկամտաբերության ավելացմանը: Բացի շրջանառու միջոցների ֆինանսավորումից, ֆակտորինգի դեպքում բանկը ծածկում է մատակարարի ռիսկերի զգալի մասը՝ արժութային, տոկոսային, վարկային ռիսկերը և իրացվելիության ռիսկը:

Ընդ որում, գնորդը՝ կնքելով ֆակտորինգի պայմանագիր, հնարավորություն է ստանում վերադարձնել պարտքը ավելի երկար ժամկետում՝ առևտրային վարկի համեմատ (առանձին դեպքերում պարտքը երկարաձգվում է լրացուցիչ պարտավորությունների դիմաց):

Ձեր հոգսերը թեթևացնելու և բեռների անվտանգության հետ կապված նախազգուշական միջոցներ պահպանելու համար մենք համագործակցում ենք ապահովագրական ընկերությունների հետ՝ տրամադրելով Ձեզ բեռների ապահովագրության ծառայություններ:

Այսօրվա դրությամբ ապահովագրությունը բավարարում է փոխադրվող բեռի պաշտպանության անհրաժեշտությունը։ Ապահովագրությունը թույլ կտա խուսափել բեռնափոխադրման գործընթացում հնարավոր կորուստներից, քանի որ ապահովագրական ընկերությունը ծածկում է վնասները, ծախսերը և ծախսումները, որոնք առաջանում են բեռի վնասման կամ ոչնչացման դեպքում:

Մենք կօգնենք Ձեզ ընտրել արժեքին և ծածկվող ռիսկերին համապատասխան ապահովագրություն։ Կախված փոխադրվող բեռի տեսակից՝ ապահովագրության տոկոսադրույքը կարող է կազմել ինվոյսում (հաշիվ-ապրանքագիր) նշված ընդհանուր գումարի 0,2-ից մինչև 0,36 տոկոս: