Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
Բեռնափոխադրումներ Եվրոպա – ԱՊՀ – Իրան

«ՀԿԵ» ՓԲԸ-ի Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը հնարավորություն է ընձեռում իրականացնել բեռնափոխադրումներ ԵՄ-ի, ԱՊՀ-ի և Իրանի միջև Հայաստանի տարածքով երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ հետևյալ սխեմայով՝ ԵՄ-ի, ԱՊՀ-ի տարածքով բեռնափոխադրումներն իրականացվում են ավտոտրանսպորտով կամ երկաթուղով մինչև մոտակա նավահանգիստ, ծովային տրանսպորտով բեռներն ուղարկվում են Փոթի նավահանգիստ, Փոթիից բեռը գալիս է մինչև Երասխ երկաթուղային կայարան (Հայաստան), այնուհետև ավտոտրանսպորտով հասնում է մինչև Իրան: Հայաստանի Հանրապետության տարածքով ԵՄ-ից, ԱՊՀ-ից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման երթուղու առավելությունները.

  • գումարի և ժամանակի խնայողություն
  • պարզեցված փաստաթղթաշրջանառություն և «մեկ պատուհան» փոխադրման կազմակերպում (տարանցիկ փոխադրումների մասով Դուք համագործակցում եք միայն «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ)
  • ԵՄ-ի, ԱՊՀ-ի և Իրանի միջև երթուղիների դիվերսիֆիկացում:
Տեղեկությունների համար դիմել ՝

(+374) 10 57 27 22, 10 57 36 74

ctu@railway.am