Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 3
The Woods
2/ 3
The Woods
3/ 3
The Woods
The Woods
The Woods
The Woods

ՀԿԵ գլխավոր տնօրենը և Իրանի ճանապարհների փոխնախարարը քննարկել են երկաթուղային փոխադրումների հարցում համագործակցության հեռանկարները

Մայիսի 24-ին “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղիների խորհրդի նախագահ Սայիդ Ռասուլիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են բեռնափոխադրումների, այդ թվում, մուլտիմոդալ, կազմակերպման հարցում համագործակցության հեռանկերները:

Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել բեռնատերերի և տրանսպորտային ծառայությունների շուկայի այլ մասնակիցների, հաճախորդները հետ՝ տեղեկացնելով բեռնափոխադրման հնարավորության, առկա տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների մասին, համագործակցել երկաթուղային բեռնափոխադրումների կազմակերպման մեջ ներգրավված երկաթուղիների հետ, ինչպես նաև համագործակցել Իրանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպման գործում:

Հանդիպման արդյունքներով ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր: