Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 1
The Woods
The Woods

ՀԿԵ-ն իրականացրել է ոսկու հանքաքարի տեղափոխումը Վանաձորից Արարատ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ոսկու հանքաքար է փոխադրել Վանաձոր կայարանից Արարատի ոսկու կորզման գործարան:
Ապրիլի 9-ին «Ասսաթ» ընկերությանը պատկանող բեռով 20 կիսավագոն՝ նախապես համաձայնեցված գրաֆիկով, երկաթուղային ճանապարհով հաջողությամբ փոխադրվել է վերջնակետ:

ՀԿԵ-ն նաև տրամադրել է լրացուցիչ ծառայություններ՝ Վանաձոր կայարանի բեռների բակում պատրաստի արտադրանքի վերամշակման և պահպանման համար:

«Ասսաթ» ընկերությունում բարձր են գնահատել բեռնափոխադրման կազմակերպման մակարդակը: Ապագայում նախատեսվում է ոսկու հանքաքարի փոխադրում իրականացնել շարունակական հիմունքներով: