Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 1
The Woods
The Woods

Էներգաարդյունավետ տեխնոլոգիաները բեռնատար տրանսպորտում. մասնագիտացված սեմինար

Ցամաքային բեռնափոխադրումների ոլորտում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների թեմայի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ֆիրմային տրանսպորտային ծառայությունների ճանապարհային կենտրոնի ղեկավարի տեղակալ Եգոր Նեֆեդովը վերջերս տեղի ունեցած թեմատիկ սեմինարի ժամանակ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվել է «Բեռնափոխադրումների ոլորտի էներգաարդյունավետության բարելավումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» սեմինարը, որը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (ESCAP): Միջազգային սեմինարի հիմնական թեմաներն էին բեռնափոխադրումները դեպի ծով ելք չունեցող երկրներ, արհեստական ինտելեկտի վրա հիմնված էլեկտրոնային տրանսպորտային տեխնոլոգիաների ապագա միտումները, ծանր տրանսպորտի ոլորտում ջրածնային վառելիքային էլեմենտները, կանաչ լոգիստիկայի և երթուղիների օպտիմալացման համար խելացի տեխնոլոգիաները:

Իր զեկույցում ՀԿԵ-ի ներկայացուցիչ Ե.Նեֆեդովը մասնակիցների հետ կիսվել է ընկերության գործունեության և Հայաստանի Հանրապետության տրանսպորտային շուկայի առանձնահատկությունների մասին տեղեկատվությամբ: Նշվել է նաև, որ հենց երկաթուղային ճանապարհն է տրանսպորտի կանաչ տեսակը։ Երկաթուղային գծերի էլեկտրիֆիկացումը բնությունը պահպանելու արդյունավետ միջոց է, մինչդեռ Հարավկովկասյան երկաթուղու շահագործվող հատվածների էլեկտրաֆիկացման մակարդակը ներկայումս 100% է:

«Հաշվի առնելով, որ երկաթուղային տրանսպորտը հատուկ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետության բարձրացմանը և մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի նվազեցմանը, ՀԿԵ-ն համակարգված աշխատանք է տանում հաճախորդներին ներգրավելու՝ երկաթուղով բեռնափոխադրումները կազմակերպելու համար», - նշեց բանախոսը։

Եզրափակելով՝ Է.Նեֆեդովը սեմինարի մասնակիցներին տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղու» հաճախորդների սպասարկման ոլորտում նոր ծառայությունների մասին և վստահություն հայտնեց ապագայում Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի կայուն զարգացման վերաբերյալ: