ՀԿԵ-ն նախապատրաստում է ենթակառուցվածքը և շարժակազմը 2025-2026 ձմեռային սեզոնին
Հանձնաժողովն ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ անցկացնում է ենթակառուցվածքի համապարփակ ստուգում՝ ձմեռային պայմաններում վերջինիս աշխատանքին պատրաստ լինելը և անձնակազմի աշխտանքն ապահովելը գնահատելու նպատակով։ Ստուգման ընթացքում անցկացվում է գծի, արհեստական շինությունների, էներգետիկայի և ավտոմատիկայի, վարչական և տեխնոլոգիական նշանակության շենքերի և շինությունների մշտադիտարկում։ Մասնավորապես կուսումնասիրվի շուրջ 800 կմ գծերի և կոնտակտային ցանցի պատրաստ լինելը ձմռանը, կստուգվեն 20 կամուրջներ, 15 քարշային ենթակայաններ և 53 ե/թ կայարաններ։
Ստուգվում է նաև անձնակազմի ապահովվածությունը ձմեռային համազգեստով, ձյան մաքրման միջոցներով գծերի վրա և այլ ենթակառուցվածքներում, հակահրդեհային և վերականգնող գնացքների պատրաստվածությունը, ինչպես նաև աշխատողների կենցաղային պայմանները և նրանց կողմից աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը։
2025 թվականի արդյունքներով, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նախատեսում է ենթքակառուցվածքի տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին ուղղել 1 մլրդ 860 մլն դրամ, ինչը դրական ազդեցություն կունենա երթևեկության անվտանգության մակարդակի վրա։ Մասնավորապես 1,74 մլրդ դրամ կներդրվի գծի տնտեսության, շուրջ 44 մլն դրամ՝ էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ոլորտներում։ 20 մլն դրամ կուղղվի ավտոմատատիկայի, հեռամեխանիկայի և կապի տնտեսությանը։ Ընթացիկ տարում գծերի 7 կիլոմետր փոխվել և նորացվել է։