ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
1/ 1
The Woods
The Woods

Բախում վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման արդյունքում

2022 թվականի մարտի 26-ին երկաթուղային ճանապարհներով երթևեկության կանոնների կոպիտ խախտման հետևանքով տեղի է ունեցել մանեևրային շոգեքարշի բախում ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենայի հետ Արարատի կայարանի մոտ։

Միջադեպի հետաքննությամբ պարզվել է, որ ЧМЭ3 շոգեքարշը կառավարող լոկոմոտիվային բրիգադի կողմից խախտումներ չեն արձանագրվել: Պարզվել է, որ մեքենան անցումով շարժվել է ցածր արագությամբ՝ մոտ 20-25 կմ/ժամ, վարորդի համար տեսանելիությունը եղել է 300-350 մետր, հեռավորությունը թույլ է տվել լսել լոկոմոտիվի ձայնային ազդանշանները։ Բախումը տեղի է ունեցել լոկոմոտիվի 8 կմ/ժ արագությամբ, իսկ վթարային արգելակման ռեժիմում արգելակման հեռավորությունը կազմել է 10 մետր։

Միջադեպի տեսագրության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ խիստ մգեցված ապակիներով «Ժիգուլիի» վարորդը ոչ մի կերպ չի արձագանքել լոկոմոտիվային բրիգադի նախազգուշական ազդանշաններին ,դանդաղ արագությամբ մոտեցել է ճանապարհին և բախվել շարժակազմին։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վարորդներին հորդորում է առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար լինել զգոն երկաթուղային ճանապարհներով երթևեկելիս և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում: