ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Արհմիություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությունը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի 22-ին, հիմնադիր համագումարում: Այս որոշումը միաձայն ընդունվել է երկաթուղում գործող 23 արհեստակցական կազմակերպությունները ներկայացնող 85 պատվիրակների կողմից:

Համագումարում հաստատվել է «ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Միության Կանոնադրությունը, որով կարգավորվում են նորաստեղծ Միության նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական սկզբունքներն ու գործառույթները, գործատուի հետ գործընկերային հարաբերությունները:
Համաձայն Կանոնադրության Միությունը ներկայացնում և պաշտպանում է իր մասնակից (անդամ) կազմակերպությունների աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը պետական մարմիններում և գործատուի մոտ, համախմբում է նրանց ջանքերը հանուն աշխատանքային, սոցիալ-տնտեսական երաշխիքների պահպանման և ամրապնդման:

Համագումարում, այլընտրանքային հիմունքներով, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, նորաստեղծ Միության նախագահ է ընտրվել «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարման ապարատի արհեստակցական կազմակերպության նախագահ Ալբինա Սամվելի Մարտիրոսյանը:

Ձևավորվել է Միության ղեկավար մարմին՝ խորհուրդը, որի կազմում ընտրվել են 35 արհմիության անդամներ, Միության գործադիր մարմին՝ նախագահությունը, որի կազմում ընտրվել են 9 արհմիության անդամներ և 5 անդամներից բաղկացած վերստուգիչ հանձնաժողովը:

Մարտիրոսյան Ալբինա Սամվելի

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ
(+37460) 463-298

Ծննդյան տարին 12.07.1955թ.
Ծննդավայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ
Կրթությունը՝ Աշխատանքային Կարմիր դրոշի շքաշանակիր Երևանի Պետական համալսարան
Մասնագիտությունը՝ Բիոֆիզիկ, մանկավարժ
1977 – 1981թթ. Մանկավարժ Կրասնոսելսկի շրջանի N4 միջնակարգ դպրոցում
1981 – 1984թթ. Կրասնոսելսկի ՀԼԿԵՄ շրջկոմի 2-րդ քարտուղար
1984 – 1988թթ. Կրասնոսելսկի ՀԼԿԵՄ շրջկոմի 1-րդ քարտուղար
1988 – 1991թթ. Կրասնոսելսկի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ
1991 – 1992թթ. Հողի սեփակաշնորհման Կառավարության լիազոր ներկայացուցիչ, գյուղվարչության պետի տեղակալ
1992 – 1993թթ. Շրջանային «Բարեկամություն» թերթի խմբագիր
1993 – 1996թթ. Կրասնոսելսկի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ
1996 – 1997թթ. Գեղարքունիքի մարզի մշակույթի և սպորտի բաժնի վարիչ
1997 – 1998թթ. Գեղարքունիքի մարզի սոցիալական ապահովության բաժնի վարիչի տեղակալ
1998 – 2008թթ. «Հայկական Երկաթուղի» ՓԲԸ կադրերի բաժնի պետ
2008 – 2014թթ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կառավարման ապարատի արհեստակցական կազմակերպության ազատված նախագահ
2014 – 2016թթ. «ՀԿԵ» ՓԲԸ անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման ծառայության սոցիալական զարգացման սեկտորի պետ
2015թ.դեկտեմբերի 22-ից առ այսօր «ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմերպությունների միության նախագահ