Գործունեություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Այժմ ՀԿԵ-ն Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկն է՝ ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ:

Հարավկովկասյան երկաթուղին Հայաստանի երկաթուղային փոխադրումների շուկայում աշխատում է 2008 թվականից՝ իրականացնելով երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման, հանրապետական և միջազգային փախադրումների համակարգի կատարելագործման, հարևան պետությունների հետ տեխնիկական համագոծակցության ընդլայնման ծրագրեր:

Հանդիսանալով Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարիչ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պարտավորվել է մինչև 2038 թվականն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու են ենթակառուցվածքի, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի ոլորտ:

ՀԿԵ ներդրումների 70%-ն ուղղվում է երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգմանն ու արդիականացմանը: Եվ դա արդեն տվել է էական դրական արդյունքներ՝ երկաթուղային գծերը բերվել են այնպիսի վիճակին, որը բավարարում է փոխադրումների մեջ հանրապետության կարիքները:

Ընկերությունն աշխատել է ենթակառուցվածքի արդիականացման և շարժակազմի թարմացման ուղղություններով: Կառուցվել և շահագործման են հանձնվել երեք հիմնական երկաթուղային կամուրջներ, որոնք փոխարինել են դեռ 1898 թվականին կառուցված Հայաստանի ամենահին Զամանլուի կամուրջը, Սատանի կամուրջը և Քոբեր-Թումանյան հատվածում գտնվող կամուրջը:

Նաև վերանորոգվել է 463 կմ, որից 160,8 կմ՝ կապիտալ, 70 սլաքային փոխադրիչ, 52 գծանց, 40 կամուրջ և այլ օբյեկտներ, փոխվել է ավելի քան 877 հազար կոճ, որից 485 հազար՝ փայտե և 391 հազար՝ երկաթբետոնե, արդիականացվել Սանահինի մեքենայացված գծային կայանն ու ուղեմասը, վերանորոգվել Երևանի, Գյումրիի և Վանաձորի կայարանների շենքերը:

Վերանորոգվել է 412,2 կմ կոնտակտային գիծ և 48 ենթակայան, վերականգնվել 9 քարշային ենթակայան, այդ թվում առանցքային Փամբակ և Ղալթախչի ենթակայանները, իսկ Սևան-Զոդ հատվածում գործարկվել է 135 կմ երկարություն ունեցող կապի օպտիկամալուխային գիծ:

Շարժակազմի թարմացման ծրագրի շրջանակներում գնվել է մոտոր-վագոնային շարժակազմի 60 վագոն, ЧМЭ3 տիպի 10 էլեկտրաքարշ, ВЛ-10 տիպի 8 էլեկտրաքարշ, վերանորոգվել է ВЛ-10 տիպի 18 էլեկտրաքարշ, 700 բեռնային և 27 ուղևորատար վագոն, ЧМЭ3 տիպի 3 ջերմաքարշ, ինչպես նաև ԷՊ2Դ երկու նոր էլեկտրագնացք, որոնք սպասարկում են Երևան-Գյումրի-Երևան երթուղին:

Իրականացվել է Մասիսի գծի մեքենայացված կայանի և Սանահինի գծի մեխանիզացված ուղեմասի արտադրական բազայի արդիականացումը, որի համար գնվել է գծային տեխնիկայի 35 միավոր, այդ թվում խճաքար մաքրող մեքենա, տրանսպորտային-բեռնող մոտովոզներ, կռունկներ, գծի քարշային մոդուլ, ձնամաքրման մեքենա և այլն: Հարավկովկասյան երկաթուղու հիմնական խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկը Գյումրու լոկոմոտիվային և վագոնային դեպոների հիմնանորոգումն է, ինչը թույլ էր տվել ձևավորել Հայաստանում խոշորագույն և ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը:

Դեպոների վերակառուցումը թույլ էր տվել վերականգնել արտադրամասերը՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով, ստեղծելով անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմաններ, ստեղծել նոր արտադրամասեր: Նոր սարքավորումները թույլ են տալիս կիրառել վագոնների սպասարկման և վերանորոգման նոր տեխնոլոգիաներ՝ էապես բարձրացնելով աշխատանքների որակը և նվազեցնելով ծախսերը:

Ընկերությունն արդեն իրականացնում է էլեկտրա- և ջերմաքարշերի վերանորոգում Հայաստանի տարածքում: 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը: 2015 թվականին արդեն Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման հանձնվեց առաջին էլեկտրաքարշը:

Իսկ 2016 թվականի նոյեմբերի 7-ին շահագործման հանձնվեց Հայաստանի տարածքում վերանորոգումն անցած առաջին էլեկտրագնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հատուկ կարևորում է ուղևորափոխադրումների ոլորտի զարգացումը:

ՀԿԵ-ում գործում է 2 ֆիրմային միջազգային գնացք` Երևանից Թբիլիսի (հոկտեմբերից հունիս) և Երևանից Բաթումի (հունիսից հոկտեմբեր): Երկաթուղային ենթկառուցվածքի արդիականացման շնորհիվ 6 ժամով կրճատվել է Երևան-Բաթում-Երևան ուղերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի երթևեկության տևողությունը: Ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդափոխիչներով, համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Անվտանգությունն ապահովում են Ոստիկանության աշխատակիցները: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: Աշխատանգներ են տարվում նոր ուղևորահոսքեր ներգրավելու ուղղությունով: Երկաթուղում գործում է միջազգային տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ մեկ տոմսի ձևակերպման ժամանակը 10 րոպեից կրճատվել է մինչև 2 րոպե: Դա թույլ էր տվել խուսափել հերթերից և բարձրացնել տոմսերի վաճառքի ծավալները 30 տոկոսով:

2012 թվականից ուղևորները հնարավորություն են ստացել միջազգային գնացքների տոմսերը գնել ինտերնետի միջոցով: Տոմսերի օնլայն վաճառքը տարիների ընթացքում դառնում է ավելի պահանջված:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ակտիվ աշխատում է երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում՝ լայնացնելով միջազգային փոխադրումների աշխարհագրությունը: Այժմ Ընկերությունը փոխադրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում երկրի տրանզիտային ներուժի զարգացման՝ «Երասխ» երկաթուղային կայարանի միջոցով Իրան-Եվրոպա-Իրան բեռնափոխադրումներ իրականացնելու ուղղությամբ: Հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքը թույլ է տալիս ակտիվացնել այս ուղղությունով բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունները:

Ընկերության կողմից տարվող ենթակառուցվածքի արդիականացման քաղաքականությունը դրական ազդեց նաև երկաթուղու որակական ցուցանիշների վրա: Այսպես, բեռնափոխադրումների տրանզիտային ժամանակը կրճատվեց 2 անգամ, մեկ բեռնատար գործառույթի պարապուրդի ժամանակը՝ 3 անգամ, գնացքի միջին քաշը աճեց 1/3-ով:

2009 թվականից վրացի գործընկերների հետ համատեղ Ընկերությունն իրականացնում է Փոթի-Կարմիր Բլուր արագացված կոնտեյներային գնացքի նախագիծը: Չնայած որ այս նախագիծը թվում էր անհեռանկարային ավտոտրանսպորտի հետ առկա սուր մրցակցության պատճառով, այն դրական արդյունքներ տվեց: Ճկուն սակագների, հստակ չվացուցակի և մինչև 30 ժամ տրանզիտային ժամանակի կրճատման շնորհիվ ՀԿԵ-ի կոնտեյներային փոխադրումների ծավալը կրկնապատկվեց:

2016 թվականին իրականացվեց Հայաստանի երկաթուղով Եվրապա-Իրան առաջին մուլտիմոդալ բեռնափոխադրումը: Փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:

Փոթիից Երասխ կոնտեյներները փոխադրվեցին 38 ժամվա ընթացքում, իսկ Հայատսնի տարածքով Մեղրիում գտնվող մաքսատուն դրանք հասան 14 ժամվա ընթացքում:

Եվրոպայից Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը մշակվում էր ներջին 3 տարիների ընթացքում, իսկ վերջնական

պայմանավորվածությունները ձեռք էին բերվել «Armenia EXPO 2016» հայկական արտադրության և ծառայությունների ցուցահանդեսին՝ Թեհրանում:

Այժմ Ընկերությունն աշխատում է երկաթուղի նոր բեռնափոխադրումներ ներգրավելու ուղղություններով, Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի միջոցով ակտիվ համագործակցում է հաճախորդների հետ: Կենտրոնի կազմում գործում է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որը համակարգում է հաճախորդների հետ աշխատանքը:

Այստեղ հաճախորդներին տրամադրվում է բեռնափոխադրումների ամբողջական լոգիստիկ սխեմա՝ հաշվի առնելով փոխադրումների տարածությունը, ծավալը և ժամկետները: Իսկ ավտոմատացված ծրագրերը թույլ են տալիս հաճախորդին ոչ միայն ձևակերպել պատվերը և փաստաթղթեր, հսկել միջոցների առկայությունը հաշիվների վրա, այլև բոլոր գործողությունները կատարեր օնլայն:

Ընկերությունը հատուկ կարևորում է անվտանգության ապահովումը երկաթուղում՝ աշխատելով ենթակառուցվածքի արդիականացման և իրականացվող վերանորոգման որակի հսկողության ուղղություններով: Ձեռնարկվող միջոցները դրական արդյունք են տալիս՝ էապես կրճատվել է վագոնների գծերից դուրս գալու թիվը: Եթե 2008 թվականին արձանագրվել էր 97 նման դեպք, ապա 2017 թվականին՝ 0: Իսկ գծի բալային գնահատականն իջեցվել է մինչև 75 միավոր:

Հարավկովկասյան երկաթուղին կշարունակի իր ակտիվ աշխատանքը Հայաստանում: Այժմ երկաթուղու առջև բազմաթիվ խնդիրներ են դրված՝ գնացքների անվտանգ երթևեկության ապահովում, նոր բեռնափոխադրումների ներգրավում, ուղևորների համար հարմարավետ պայմանների ստեղծում, բյուջեի եկամտային և ծախսային մասերի հաշվեկշռում, ռեսուրսների խնայողություն և կադրային ներուժի օպտիմալ օգտագործում և այլն: