ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երիտասարդների խորհուրդ

Սումբատյան Սումբատ Սերգեյի

«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդների խորհրդի նախագահ
21-74
ssumbatyan@railway.am

Ծննդյան ամսաթիվը՝ 23.10.1981 թ.
Ծննդյան վայրը՝ Վրաստան, Թբիլիսի
Կրթությունը՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարան
Մասնագիտությունը՝ Իրավագիտություն
2006 – 2010 թթ.՝ «Ս.ՏԱՍ» ՍՊԸ-ի իրավաբան, գործադիր տնօրեն
2010 – 2010 թթ.՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Իրավաբանական ծառայության Պահանջահայցային աշխատանքի և վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ
2010 – 2016 թթ.՝ «ՀԿԵ» ՓԲԸ Իրավաբանական ծառայության Պահանջահայցային աշխատանքի և վերահսկողության բաժնի պետի տեղակալ
2016 – 2017 թթ.՝ «ՀԿԵ» ՓԲԸ Իրավաբանական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար
2017 թվականից՝ «ՀԿԵ» ՓԲԸ Իրավաբանական ծառայության պետ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդական քաղաքականության իրականացմանը, աշխատանքի ներգրավվելով երիտասարդ մասնագետներին և ապահովելով երիտասարդ մասնագետների հետագա կարիերային աճը: Ներկայումս երիտասարդները կազմում են Հարավկովկասյան երկաթուղու աշխատողների մոտ մեկ երրորդը (մոտ հազար մարդ): Երկաթուղու 17 ձեռնարկություններ գլխավորում են երիտասարդ ղեկավարներ:

Ընկերության երիտասարդ աշխատակիցների թիվը անընդհատ աճում է, ինչը ենթադրում է ՀԿԵ երիտասարդական քաղաքականության կատարելագործում, երիտասարդ մասնագետների ինքնաիրացման և զարգացման համար հնարավորությունների ստեղծում: Երիտասարդների հետ աշխատանքի, երիտասարդ աշխատողների մասնագիտական աճի երաշխավորումը կարգավորում է «ՀԿԵ» ՓԲԸ երիտասարդություն» ծրագիրը, որը նախատեսված է կորպորատիվ միջավայրում երիտասարդ աշխատողների առաջնորդության որակների զարգացման, ուսուցման, ադապտացման համար:

Ծրագրի շահառուներն են Հարավկովկասյան երկաթուղու 17-ից 30 տարեկան երիտասարդ աշխատակիցները, ինչպես նաև դրա շրջանակներում նախատեսվում են նախագծեր ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտացված ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Ծրագրի շրջանակներում ձևավորվել և արդեն հաջողությամբ գործում է Երիտասարդների խորհուրդը, որում ներկայացված են Ընկերության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներն ու ձեռնարկությունները, ծառայությունները և տնօրինությունները: Խորհրդը գլխավորում է Իրավաբանական ծառայության պետ Սումբատ Սումբատյանը:

Կառույցը համակարգում է երիտասարդ մասնագետների հետ աշխատանքը, օժանդակում է երիտասարդության ֆինանսական, կազմակերպչական, կարիերային, բնակարանային և այլ խնդիրների լուծմանը: Ներկայումս խորհրդի կազմում գործում են չորս հանձնաժողովներ. - սոցիալ-տնտեսական հարցերով
- գիտակրթական և մասնագիտական պատրաստվածության հիմնահարցերով
- սպորտի և մշակույթի հարցերով
- միջազգային երիտասարդական համագործակցության հարցերով:
Հարավկովկասյան երկաթուղու բոլոր ծառայություններում, տնօրինություններում, ԳԿՄ-ներում և ձեռնարկություններում գործում են կամ խորհրդի ստորաբաժանումները կամ երիտասարդ լիդերները, որոնք ընդգրկված են կենտրոնական խորհրդի կազմում: Այսպիսով, դրա կազմում ներկայացված են երիտասարդ երկաթուղայիններ Հայաստանի բոլոր մարզերից: Հարավկովկասյան երկաթուղու Երիտասարդների խորհուրդը պարբերաբար հանդիպումներ է ունենում երկաթուղու ԳԿՄ և ձեռնարկությունների աշխատակիցների հետ, կազմակերպում մշակութային և սպորտային միջոցառումներ: Մասնավորապես, ՀԿԵ-ում անցնում են ֆուտբոլի և «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնություններ.

Խորհուրդն իր աշխատանքում հատուկ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցության զարգացմանը, օտարերկրյա պետությունների երկաթուղային վարչությունների նմանատիպ կառույցների հետ կապերին: Համագործակցություն է հաստատվել մի շարք երկաթուղային ընկերությունների երիտասարդության ներկայացուցիչների հետ, Երիտասարդների խորհրդի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են տարբեր միջազգային միջոցառումներին և գիտաժողովներին: