Երկաթուղային մասնագիտությունների շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունը

Մարտի 26-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարման ապարատում տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Երկաթուղիների շինարարություն, ուղի և գծային տնտեսություն» մասնագիտությամբ շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էր նաև բուհի պատվիրակությունը՝ շինարարական ֆակուլտետի դեկանի գլխավորությամբ։

ՀԿԵ 12 աշխատակից-շրջանավարտների համար միջոցառումը կարևոր փուլ դարձավ երկաթուղային տրանսպորտի ոլորտում մասնագիտական ուղին շարունակելու համար։ Վերապատրաստում անցած մասնագետների թվում էին ճանապարհային վարպետներ, ինժեներներ և ուղեմոնտյորներ՝ ընկերության բոլոր ստորաբաժանումներից։


ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը բարձր գնահատեց շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության մակարդակը և ընդգծեց նրանց պահանջվածությունը ոլորտում։


«Աշխատակիցների շարունակական ուսուցումն ու մասնագիտական որակավորման բարձրացումը մեր առաջնահերթություններից են, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն ինչպես աշխատանքի անվտանգության, այնպես էլ երկաթուղու գործունեության ընդհանուր արդյունավետության վրա։ Այս համատեքստում համալսարանի հետ մեր համագործակցությունը նպաստել է բարձրակարգ մասնագետների ձևավորմանը, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Հայաստանում՝ երկաթուղային ոլորտում», — նշեց նա։


Դիպլոմների հանձնման արարողությունը խորհրդանշեց ուսման ավարտը և միաժամանակ ազդարարեց նոր սերնդի երկաթուղայինների մասնագիտական ուղու մեկնարկը։


Կադրերի պատրաստման ուղղությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2021 թվականից սերտ համագործակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, երբ բուհի շինարարական ֆակուլտետում մեկնարկեց երկաթուղային գծային տնտեսության մասնագետների նպատակային պատրաստումը։ Այս համագործակցությունը հնարավորություն է տվել ինչպես ապահովել նոր մասնագետների պատրաստումը, այնպես էլ կազմակերպել ընկերության աշխատակիցների վերապատրաստումն ու մասնագիտական զարգացումը։