Նորություն
05-03-2021
ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին:
Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում: 2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային ստուգումներրի արդյունքները...
Երկաթուղում կրկին խստացվում են դիմակներ կրելու պահանջները...
Ռուսական երկաթուղիները և Հարավկովկասյան երկաթուղին փոխանակվում են փորձ...
«Քեզ համար, Երևան» ֆոտոցուցահանդեսը բացվեց Երևանի երկաթուղային կայարան...