ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

26-12-2019

Աշխատանքի արդյունքներն ամփոփեցին ՀԿԵ Անվտանգության ծառայությունում


Դեկտեմբերի 26-ին կայացած ավանդական նախատոնական ստուգատեսի ընթացքում ամփոփվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատանքի արդյունքները: Մի շարք աշխատակիցներին անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Վարդանյանի և ծառայության պետ Անդրանիկ Ծատրյանի անունից պատվոգրեր և շնորհակալագրեր շնորհվեցին:

Տարվա ընթացքում ՀԿԵ Անվտանգության ծառայությունն ապահովում էր երկաթուղային ենթակառուցվածքի պաշտպանությունը, կատարվում էր անհրաժեշտ հսկողություն, տարվում էր աշխատողների ուսուցման և վերապատրաստման ուղղությամբ աշխատանք:

Ուշադրության կենտրոնում էին հնարավոր ահաբեկչությունների դեմ ուղղված աշխատանքները, մշտապես դիտարկվում էր «ՀԿԵ» ՓԲԸ պահպանվող օբյեկտներում տիրող օպերատիվ իրավիճակը: Այս ոլորտում ՀԿԵ Անվտանգության ծառայությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

Նկարներ