Նորություն
ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ է նշանակվել Օլեգ Շչուկինը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ նշանակվել է Օլեգ Վիկտորի Շչուկինը, ով համակարգելու է ընկերության կադրային քաղաքականությունը: Օլեգ Շչուկինը ծնվել է 1982 թվականի հուլիսի 5-ին Օրյոլի մարզի Վերխովսկոյ շրջանի Վերխովյե քաղաքային տիպի ավանում: 2004 թվականին ավարտել է ՌԴ ՆԳՆ Օրյոլի իրավաբանական ինստիտուտը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ: 2017 թվականին ավարտել է Տրանսպորտի ռուսաստանյան ինստիտուտը (МИИТ)՝ «Ռուսաստանի Դաշնությունում արագընթաց և ճեպընթաց հաղորդակցության ցանցի զարգացումը» մասնագիտությամբ: Երկաթուղային տրանսպորտի ոլորտում աշխատում է 2008 թվականից: Տարբեր տարիներին պաշտոններ էր զբաղեցրել Մոսկվայի երկաթուղու Օրլովսկո-Կուրսկի բաժանմունքում, աշխատել է որպես Մոսկվայի երկաթուղու Օրլովսկո-Կուրսկի տարածաշրջանի Դորպրոֆժելի տեխկիկաիրավական տեսուչ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Անձակազմի կառավարման դեպարտամենտի կադրային քաղաքականության իրականացման բաժնի գլխավոր մասնագետ: 2020 թվականի հուլիսի 9-ին նշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ: