Նորություն
25-03-2020
Հարավկովկասյան երկաթուղին միացել է COVID-19 տարածման կանխարգելման դրամահավաքին
Հարավկովկասյան երկաթուղին միացել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար անցկացվող դրամահավաքին: Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին իրենց մեկօրյա աշխատավարձերն են փոխանցել ընկերության ղեկավար կազմի ներկացայուցիչները: Փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ: Լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ ՀԿԵ-ն մշտապես մասնակցում է հասարակական կարևոր նախագծերին և բարեգործական ակցիաներին, օժանդակություն ցուցաբերում կրթական կազմակերպություններին և ծրագրերին:
Նկարներ
Այլ նորություններ
Բախվել է մարդատար էլեկտրագնացքին...
Մահվան դեպք ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով...
Հայտնվել են բեռնատար գնացքի ճանապարհին...
Հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց...