Նորություն
10-06-2020
Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով
Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նկարներ
Այլ նորություններ
«ՀԿԵ» ՓԲԸ ուղևորատար ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները մն...
4 վագոն մեկ ձեռքով...
ՀԿԵ աշխատակիցները վերապատրաստում են անցել Սանկտ Պետերբուրգի հաղորդակցո...
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառն...