Նորություն
01-04-2024
ՀԿԵ-ն ավարտում է ընկերության գնացքներով Արցախից տեղահանված անձանց անվճար երթևեկելու ակցիան
Ապրիլի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիայի ավարտի մասին:
Ակցիայի վեց ամիսների ընթացքում դրանից օգտվել է 10 700 քաղաքացի, ովքեր Արցախից Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է 8,3 մլն դրամի ուղևորափոխադրումների ծառայություններ։
ՀԿԵ-ն հուսով է, որ իր կողմից արցախցիներին ցուցաբերված աջակցությունն արդյունավետ է եղել և դրանով հաջողվել է որոշակիորեն մեղմել քաղաքացիների առօրյա խնդիրները:
Նկարներ
Այլ նորություններ
Բախում դժբախտ ելքով...
Զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի համար...
ՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 215 մլն դրամ...
Մրցույթը որոշել է Հայաստանում ռուսաց լեզվով դասավանդող լավագույն ուսու...