ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

26-12-2023

Ամանորյա նվերներ Սանահինի մանկապարտեզի սաներին


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամանորյա տոներից առաջ անակնկալ է մատուցել Ալավերդի քաղաքի Սանահին երկաթուղային հանգույցի մոտ գտնվող թիվ 3 մանկապարտեզի սաներին: Նախակրթարանը ստացել է կենցաղային տեխնիկա, խաղալիքներ և անկողնային պարագաներ:

Վերջին տարիներին ընկերությունը ֆինանսավորել է նոր խաղահրապարակի կառուցումը, կոսմետիկ վերանորոգումը, մանկապարտեզի երկու մասնաշենքերի պատուհանների և տանիքի փոխարինումը։ Բացի այդ, պատրաստվել է մանկական կահույք, տեղադրվել է ջեռուցման համակարգ, վերականգնվել են բակի տաղավարները, ինչպես նաև բազալտե աստիճանավանդակը։

Նկարներ