Նորություն
01-09-2023
ՀԿԵ-ն փորձնական ռեժիմով գործարկեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը
Սեպտեմբերի 1-ին առաջին 32 ուղևորները օգտվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի ծառայություններից Գյումրի-Վանաձոր-Գյումրի երթուղով: Մերձքաղաքային էլեկտրագնացքը կգործի ամեն օր (բացի չորեքշաբթի օրվանից)։
Էլեկտրագնացքը Գյումրու կայարանից մեկնել է ժամը 07:30-ին, ժամանել Վանաձորի կայարան՝ 08:59-ին։ ՈՒղևորության տևողությունը կազմել է 1 ժամ 29 րոպե: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից կմեկնի ժամը 17:15-ին և կժամանի Գյումրի 18:47-ին:
Էլեկտրագնացքը գործելու է փորձնական ռեժիմով: Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 700 դրամ։
Բացի դա, նույնպես էքսպերիմենտալ ռեժիմով ՀԿԵ-ն երկարացրել է Արաքս-Երևան միջքաղաքային երթուղու ուղությունը մինչև Արագած կայարան։
Նկարներ
Այլ նորություններ
Հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց...
Ամառային սեզոնի ընթացքում ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023...
ՀՀ նախագահը «Ռուսական երկաթուղիներ» և ՀԿԵ ընկերությունների ղեկավարների...
ՀԿԵ-ի ներկայացուցիչը մասնակցել է «Աշխատանքի պաշտպանության համառուսաստա...