Նորություն
03-06-2020
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով
Հունիսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմ-ին (Էջմիածին կայարանի հարևանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը: Հրդեհը մարվել է, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ: Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել: Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման: ՀԿԵ-ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության համար: Դեպքի պատճառները տեխնիկական են: Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո:
Նկարներ
Այլ նորություններ
Դասընթաց «Ուսական երկաթուղիներ» ընկերության Կորպորատիվ համալսարանում...
ՀԿԵ-ն անցկացրեց "Անվտանգության օր" ակցիան...
Երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքներ համալրեցին Հարավկովկասյան ե...
ԵԱՄԿ-ի գլխավոր քարտուղարը և ՌՈՍՊՐՈՖԺԵԼ-ի նախագահը ճանաչողական այցով այ...