ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

26-05-2020

ՀԿԵ բոլոր էլեկտրագնացքներում տեղադրվել են հատուկ սանիտայզերներ


Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում, Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքների բոլոր վագոններում տեղադրվում են ձեռքերի մշակման համար նախատեսված հատուկ հակասեպտիկ միջոցներով դիսպենսերները: Ներկայումս երկաթուղային կայարաններ և էլեկտրագնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակների և ձեռնոցների առկայության դեպքում՝ ջերմության պարտադիր չափումից հետո: Բացի այդ, էլեկտրագնացքներում գործում է սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխանող նստեցման հատուկ կարգ: Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներ ուղևորների և անձնակազմի առողջության անվտանգությունն ապահովելու համար, անհապաղ արձագանքում է պարետի որոշումների կատարումը վերահսկող մարմինների ցուցումներին: Հարավկովկասյան երկաթուղին շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և կոչ է անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ արտակագ դրության ժամանակահատվածում գործող պահանջների կատարմանը: Հայաստանում արտակարգ դրությունը հայտարարելու օրվանից երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են: Կայարաններում ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:

Նկարներ