ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

29-12-2022

Հարգելի գործընկերներ․


Հարգելի գործընկերներ

2022 թվականն իր խնդիրներով և ձեռքբերումներով անցյալում է։ Շատ բան ենք ապրել, մեծ ուժ և ներուժ ենք ներդրել մասնագիտական նվաճումների պահպանման և բազմապատկման գործում։ Վստահ եմ, որ անցնող տարվա բոլոր դժվարություններն ու ուրախությունները մեզ ավելի ուժեղ են դարձրել, մենք ավելի պատրաստ ենք դարձել նոր մարտահրավերների ու խնդիրների լուծմանը: Մենք ավելի ուժեղ ենք դարձել, քան մեկ տարի առաջ, ավելի պահանջկոտ ենք դարձել մեր հանդեպ՝ աշխատավայրում, տանը, նույնիսկ ընկերների ու գործընկերների շրջանում։ Այդ մասին են վկայում նաև մեր աշխատանքի դրական արդյունքները, անցնող տարվա Հարավկովկասյան երկաթուղու ցուցանիշները ։

2023 թվականին մեր առջև խնդիր է դրված պահպանել կուտակված ձեռքբերումները և նախանշել զարգացման նոր հորիզոններ ։ Դրա համար մենք ունենք ուժ և ներուժ, ինչպես նաև մասնագիտական և անձնական մեծ փորձ ։ Մեզանից յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած պաշտոնից, փորձից, տարիքից և սուբյեկտիվ նախասիրություններից, պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների և կոլեկտիվ խնդիրների լուծումների, փոխօգնության, նոր բարեկամության, փոխգործակցության:

2023 թվականը խոստանում է լինել համառ և քրտնաջան աշխատանքի տարի, իսկ մեր բոլոր՝ անձնական և հավաքական ծրագրերի հաջող իրականացման համար մենք ունենք բոլոր նախադրյալները։ Սրտանց մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին երջանկություն, առողջություն, ուրախություն նոր տարում: Թող 2023 թվականը լինի ձեռքբերումների, հաջողությունների, բարեկեցության և բարգավաճման ժամանակաշրջան ։ Հոգ տարեք ձեր մասին, հարգեք ձեր աշխատանքը, սիրեք ընտանիքը, գնահատեք գործընկերներին և ընկերներին: Այս ամենը մեզ թույլ կտա արժանապատվորեն ու պատվով անցնել բոլոր փորձությունները և դիմավորել 2023 թվականի ուրախությունները։

Հարգանքներով՝
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Վ.Մելնիկով

Նկարներ