Նորություն
08-08-2022
Օգոստոսի 7-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,7 հազար ուղևոր
Օգոստոսի 7-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքամերձ հաղորդակցության էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2714 ուղևոր: Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1375 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 1092 ուղևոր:
Ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր քաղաքամերձ հաղորդակցության բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ն ենթակառուցվածքի զարգացմանը ընթացիկ տարում կուղղի ավելի քան 2,6 մ...
Նուռնուս-Չարենցավան հատվածում գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել...
ՀԿԵ-ն վերականգնել է վետերան-երկաթուղայինի տունը Գյումրիում...
Գնացքը կանգնեցնելու համար ժամանակ է պետք, կյանքը կանգնեցնելու համար՝ մ...