ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

22-07-2022

2022 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ի ներդրումային ծախսերը կազմել են 2,3 մլրդ դրամ


Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում ծախսերի փաստացի ծավալը կազմել է 2,3 մլրդ դրամ։ Դրանցից 1,6 մլրդ դրամը ուղղվել է ենթակառուցվածքներին, 700 մլն դրամը՝ շարժակազմին։

Մասնավորապես, հիմնական աշխատանքների թվում են՝ երեք ՉՄ-3 ջերմաքարշերի վերանորոգումը, 3 միավոր գծային տեխնիկայի թարմացումը, 4 կիլոմետր երկարությամբ գծի վերին կառուցվածքի ամբողջական փոխարինմամբ հիմնանորոգումը, 10,5 հազար կոճերի փոխարինումը, կոնտակտային ցանցի վերանորոգումը և դրա հենարանների փոխարինումը, 6 քարշային ենթակայաններում տրանսֆորմատորների վերանորոգումը, 4 միավորի մասնագիտացված ավտոմոբիլային տրանսպորտի ձեռքբերումը։

2008 թվականի Կոնցեսիոն պայմանագրի սկզբից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ՀԿԵ ՓԲԸ-ի ներդրումների կոնցեսիոն պարտավորությունները նախատեսված էին 123 մլրդ դրամի չափով։ Սակայն ներդրումների փաստացի ծավալը կազմել է 139,2 մլրդ դրամ, որը 13.1%-ով գերազանցում է նախատեսված ցուցանիշները։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային գործունեությունը բխում է Հայաստանի կառավարության, ՀԿԵ ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 2008 թվականին ստորագրած կոնցեսիոն պայմանագրից: Պայմանագրի համաձայն՝ ՀԿԵ-ն կառավարում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ակտիվները։ Պայմանագրի կատարման և ՀԿԵ-ի ներդրումային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ կառավարությունը։

Նկարներ