Նորություն
29-04-2022
Հարավկովկասյան երկաթուղու գծային աշխատողները ծանոթանում են գծային տնտեսության լավագույն փորձին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 28-ին անցկացվել է «Լավագույն փորձի դպրոց գծային տնտեսությունում», որի շրջանակներում ենթակառուցվածքների տնօրինության աշխատակիցները լսել են գործընկերների զեկույցները և ունեցել աշխատանքային փորձի փոխանակում։
Գծային աշխատողները, մասնավորապես, քննարկել են ամառային գծային աշխատանքների պլանավորման, գծային աշխատանքների կատարման ժամանակ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման, օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում գծի անխափան պահպանման, թունելում աշխատանքների կատարման և միջանկյալ ռելսերի ամրացումների հետ կապված հեռանկարները։ Դպրոցի մասնակիցները դիտեցին նաև ուսուցողական ֆիլմ ՝ գծային սլաքների հիմնական անսարքությունների և դրանց վերացման մեթոդների մասին:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավի...
Կապի մալուխներն ու մետաղը՝ չարագործների ուշադրության կենտրոնում...
4 վագոն մեկ ձեռքով...
Քարկոծել են բեռնատար գնացքը...