Նորություն
28-04-2022
Հրդեհ « Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության քարշային ենթակայանում
Ապրիլի 28-ին « Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության « 9-րդ կիլոմետր » քարշային ենթակայանում բռնկված հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման շնորհիվ հրդեհը մեկուսացվել և մարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: Ենթակայանի տեխնիկան չի վնասվել, հրդեհը վնասել է միայն շենքի տանիքը։ Ներկայումս հաստատությունում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, և այն մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Հրդեհի պատճառները և վնասի չափը պարզվում են։ Ճանապարհի տվյալ հատվածում գործարկվել է սնուցման ռեզերվային սխեման, և երկաթուղով երթևեկությունը շարունակվում է սովորական ռեժիմով ։
Նկարներ
Այլ նորություններ
2020 թվականին ՀԿԵ-ն արձանագրել է բեռների և ուղևորների փոխադրումների ծա...
Քարի բեկոր երկաթուղային գծանցումում...
ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկա...
Երևան-Գյումրի-Երևան հատուկ չվերթ դպրոցականների համար...