Նորություն
30-08-2021
ՀԿԵ-ն իրականացրել է Չինաստանից Հայաստան բեռների մուլտիմոդալ փոխադրում բեռնարկղերով
Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար: Սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ:
Փոխադրումն իրականացվել է 40-ֆուտանոց կոնտեյներով՝ հետևյալ սխեմայով.
ավտոճանապարհով. Լայչժոու քաղաք (Չինաստան) -> Ցինդաո նավահանգիստ (Չինաստան);երկաթուղային փոխադրում. Ցինդաո նավահանգիստ (Չինաստան) -> Զաբայկալսկ կայարան (ՌԴ) -> Վլադիկավկազ կայարան (ՌԴ);
ավտոճանապարհով. Վլադիկավկազ կայարան (ՌԴ) -> Երևան (ՀՀ):
Ընդհանուր տևողությունը կազմել է 60 օր:
Նկարներ
Այլ նորություններ
Նոր ուսումնական տարին մեկնարկեց երկաթուղայիններից ստացած նվերներով...
Հուլիսի 1-ից №686/685 Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթները սպասարկելու են ...
Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-21-ին Երևան-Գյումրի-Երևան...
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով բախվել է էլեկտրագ...