Նորություն
23-08-2021
ՀԿԵ մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով
Անցած հանգստյան օրերին անցած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Էներգետիկայի ձեռնարկության և Կենտրոնական աշխատակազմի թիմերը:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցեց 7 թիմ: Բացի առաջին եռյակից, հաղթանակի համար պայքարեցին Կապի և հեռամեխանիկայի ձեռնարկության, Վանաձորի ուղեմասի, Անվտանգության ծառայության և Փոխադրումների տնօրինության թիմերը:
Առաջին տեղերը զբաղեցրած թիմերը դրամական պարգևներ ստացան ՀԿԵ Արհմիութենական կազմակերպությունների միության կողմից:
Մրցաշարի կազմակերպիչն էր ընկերության Երիտասարդական խորհուրդը:
Նկարներ
Այլ նորություններ
Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Գյումրիում...
Երկաթուղայինի օրը նշեցին ՀԿԵ-ում...
ՀԿԵ-ում հարգեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը...
Մասիսի ԳՄԿ-ն և Նոր Հաճն քարշային ենթակայանի արտադրական տեղամասը ճանաչվ...