Նորություն
12-08-2021
Երևան-Գյումրի-Երևան հատուկ չվերթ դպրոցականների համար
Օգոստոսի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացրեց հատուկ չվերթ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ: Ընկերության ժամանակակից էլեկտրագնացքներից մեկը Գյումրի տեղափոխեց մոտ 100 դպրոցական, ովքեր այցելեցին «հայրաքաղաքի» թանգարաններ և տեսարժան վայրեր:
«ՀԿԵ» ընկերությունը կարևորում է երիտասարդների հետ շփումը` նրանց երկաթուղու աշխարհին ծանոթանալու և մերձենալու տեսանկյունից: Երեխաների անկեղծ հետաքրքրությունը ընկերության աշխատանքին թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում նրանցից ոմանք գուցե ընտրեն երկաթուղայինի մասնագիտությունը:
Նկարներ
Այլ նորություններ
Որոշեց շրջանցել ուղեփակոցը և բախվեց գնացքին...
Երկաթուղայինի օրը նշեցին ՀԿԵ-ում...
Հունիսի 14-ից ՀԿԵ-ն սկսում է փոխադրումները Երևան-Բաթումի-Երևան երթուղո...
ՀԿԵ-ն անցկացրեց "Անվտանգության օր" ակցիան...