Նորություն
02-08-2021
Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,8 հազար ուղևոր
Օգոստոսի 1-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2 880 ուղևոր:
Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1 892 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 754 ուղևոր:
Ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների:
Նկարներ
Այլ նորություններ
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ...
Երևանի երկու 18-ամյա բնակիչները բռնվել են երկաթուղու մալուխի գողության...
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը և Շիրակի մարզպետը քննարկել են երկկողմանի համ...
ՀԿԵ-ն խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող գնացքների ուղևորներին...