Նորություն
30-04-2021
Ուժեղ ամպրոպի պատճառով ապրիլի 29-ին ուշացել են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքները
Ապրիլի 29-ին երեկոյան, ուժեղ ամպրոպի և դրա արդյունքում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, խաթարվեց Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների ժամանակացույցը:
Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան էլեկտրագնացքները, որոնցում գտնվում էին 128 ուղևորներ՝ այդ թվում Գյումրիից էքսկուրսիայից վերադարձող դպրոցականներ, ստիպված էին կանգնել Արագած կայարանում և Բագրավան-Աղին վազուրդում` վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Արդյունքում էլեկտրագնացքները նպատակակետեր ժամանել են գրեթե 4 ժամ ուշացումներով:
Հաշվի առնելով ուշացումը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կազմակերպել էր ուղևորների տեղափոխումը տուն տաքսիներով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ներողություն է խնդրում ուղևորներից՝ պատճառած անհանգստության համար:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ում շարունակվում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացումը...
Մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների ...
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով բախվել է էլեկտրագ...
ՀԿԵ-ն 2022 թվականի համար հացահատիկի ներմուծման զեղչեր է սահմանել ...