Նորություն
27-04-2021
ՀԿԵ-ն իրականացրել է ոսկու հանքաքարի տեղափոխումը Վանաձորից Արարատ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ոսկու հանքաքար է փոխադրել Վանաձոր կայարանից Արարատի ոսկու կորզման գործարան:
Ապրիլի 9-ին «Ասսաթ» ընկերությանը պատկանող բեռով 20 կիսավագոն՝ նախապես համաձայնեցված գրաֆիկով, երկաթուղային ճանապարհով հաջողությամբ փոխադրվել է վերջնակետ:
ՀԿԵ-ն նաև տրամադրել է լրացուցիչ ծառայություններ՝ Վանաձոր կայարանի բեռների բակում պատրաստի արտադրանքի վերամշակման և պահպանման համար:
«Ասսաթ» ընկերությունում բարձր են գնահատել բեռնափոխադրման կազմակերպման մակարդակը: Ապագայում նախատեսվում է ոսկու հանքաքարի փոխադրում իրականացնել շարունակական հիմունքներով:
Նկարներ
Այլ նորություններ
Ներդրում ապագայի մեջ. ՀԿԵ-ում ընտրվել է Երիտասարդական խորհրդի ղեկավար ...
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները...
Ամանորյա հանդես փոքրիկների համար...
Հարգելի հայրենակիցներ՜ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկ...