Երկաթուղային բեռնափոխադրումներ
Արագ արձագանքում շուկայի պահանջներին և ծառայությունների բարձր հասանելիություն
Մեր Նպատակն ու Առաջարկը
Մեր նպատակներն են՝ արագ արձագանքումը տրանսպորտային շուկայի կոնյունկտուրայի փոփոխությանը՝ մեր հաճախորդների կարիքներին համապատասխան, և երկաթուղու ծառայությունների մատչելիության բարձրացումը: Մենք առաջարկում ենք Ձեզ բեռների առաքման ամենաօպտիմալ լուծումները, երաշխավորում ենք ստանձնած պարտավորությունների կատարման կայունություն և որակ:
Հիմնական Առավելությունները
Օպտիմալ արժեք
Փոխադրման շահավետ արժեք՝ այլընտրանքային տրանսպորտային միջոցների համեմատ:
Կայունություն և հուսալիություն
Երաշխավորված հուսալիություն փոխադրումների կազմակերպման ողջ գործընթացում:
Անկախություն եղանակից
Աշխատանքի անընդհատություն և անկախություն արտաքին բնակլիմայական պայմաններից:
Բեռի պահպանվածություն
Բեռի բարձր պահպանվածության երաշխիք երթուղու ողջ ընթացքում:
Լայն հնարավորություններ
Տարբեր ծավալի և տեսակի բեռների փոխադրման անսահմանափակ հնարավորություններ:
Վագոնների տեղակայման հսկողություն
Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի մենեջերները Ձեզ կտրամադրեն նաև ԱՊՀ երկրների, Վրաստանի և Հայաստանի տարածքում վագոնների տեղակայմանն ամենօրյա հետևելու ծառայություն:
Դիմելով մեզ՝ դուք կարող եք իմանալ.
- Վագոնների ճշգրիտ տեղակայումը
- Վերջին գործողության և դրա կատարման ժամանակի մասին տեղեկատվությունը