Երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը
31 Հուլիս 2026
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվեցին Երկաթուղայինի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Երկաթուղային ոլորտի աշխատողների օրն ավանդաբար նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։
Մասնագիտական տոնի առթիվ ընկերության աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվեցին գերատեսչական և կորպորատիվ պարգևներով՝ բարեխիղճ աշխատանքի, բարձր մասնագիտական վարպետության և երկաթուղային ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ընկերության ղեկավարությունը և «ՀԿԵ» ընկերության արհեստակցական կազմակերպությունների միությունը։
Իր շնորհավորական ուղերձում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց, որ ընկերությունը շարունակում է լիարժեք կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ ստանձնած իր պարտավորությունները՝ ապահովելով երկաթուղային ենթակառուցվածքների և փոխադրումների համակարգի կայուն ու անվտանգ գործունեությունը։
«Յուրաքանչյուր իրականացված երթի, յուրաքանչյուր փոխադրված ուղևորի և յուրաքանչյուր տոննա բեռի հետևում կանգնած է մեծաթիվ մասնագետների ամենօրյա նվիրված աշխատանքը։ Ձեր պատասխանատվության, փորձի և մասնագիտությանը նվիրումի շնորհիվ երկաթուղին շարունակում է հուսալիորեն կատարել իր կարևոր առաքելությունը», — ընդգծեց Ալեքսեյ Մելնիկովը։
Նա շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին բարձր մասնագիտական պատրաստվածության, պատասխանատու աշխատանքի և գործի նվիրվածության համար՝ մաղթելով նրանց քաջառողջություն, բարեկեցություն, արեւշատություն, նոր հաջողություններ և անխափան ու անվտանգ աշխատանք։
«ՀԿԵ» ընկերության արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը նույնպես շնորհավորեց երկաթուղայիններին մասնագիտական տոնի առթիվ՝ նշելով, որ ընկերության առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ աշխատակիցների սոցիալական աջակցությունը։ Նա ներկայացրեց գործող արհեստակցական ծրագրերը և սոցիալական պաշտպանության այն միջոցառումները, որոնք ուղղված են աշխատակիցների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովվածության բարձրացմանը։
Երկաթուղայինի օրը ամեն տարի համախմբում է ոլորտի աշխատակիցներին, վետերաններին և երիտասարդ մասնագետներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով նրանց աշխատանքի կարևորությունը երկրի տրանսպորտային համակարգի կայուն գործունեության և տնտեսության զարգացման գործում։