Տրանսպորտի համադրման ուժը
Բեռների մուլտիմոդալ փոխադրումը մեկ բեռի առաքումն է փուլ առ փուլ՝ մի քանի տեսակի տրանսպորտային միջոցներով: Ընդ որում, ծովային, գետային, երկաթուղային, ավտոմոբիլային կամ ավիա փոխադրման եղանակները կարող են համադրվել ցանկացած կոմբինացիաներով:
Այսօրվա դրությամբ սա բեռների զգալի խմբաքանակները միջին և մեծ հեռավորությունների վրա առաքելու առավել հարմար և տարածված եղանակն է: Գլխավոր արժանիքը՝ տարբեր միջոցների առավելությունների առավելագույն օգտագործումն է: