Բեռնափոխադրումներ
Տրանսպորտային ծառայությունների Կենտրոն
1/ 1
The Woods
The Woods

2025 թվականի I կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի»-ն փոխադրել է շուրջ 735 հազար տոննա բեռ

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից փոխադրվել է շուրջ 735 հազար տոննա բեռ, ինչը 161 հազար տոննայով կամ 28.1 տոկոսով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ներքին փոխադրումների ծավալը կազմել է 227.3 հազար տոննա՝ կրկնակի ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանման ծավալը կազմել է 171.5 հազար տոննա, ինչը 9.2 հազար տոննայով կամ 5.7%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ներմուծման ծավալը կազմել է 335.8 հազար տոննա՝ 35.5 հազար տոննայով կամ 11.8%-ով ավել 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ։

Հաշվետու ժամանակահատվածում տեղափոխվել է 34.9 հազար տոննա արդյունաբերական հումք և 200.1 հազար տոննա բեռ՝ կոնտեյներներով։ Բացի այդ, ներմուծվել է 210.2 հազար տոննա նավթային բեռ, ինչը 2.4%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընկերությունը շարունակաբար իրականացնում է լայնածավալ աշխատանքներ՝ բեռների ներգրավման ուղղությամբ։ «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ իրականացվում է ճկուն սակագնային քաղաքականություն, ինչպես նաև տրամադրվում են զեղչեր տարբեր տեսակի բեռների փոխադրման համար։ 2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել են միասնական սակագներ խոշոր տոննաժով կոնտեյներների փոխադրման համար՝ արագացված կոնտեյներային գնացքի կազմում՝ Փոթի և Բաթումի կայարաններից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Բացի այդ, «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համագործակցությամբ սահմանվել են համակցված սակագներ մի շարք բեռների՝ այդ թվում հացահատիկային ապրանքների, կլինկերի, կոպտոնի և այլ բեռների Վրաստանից Հայաստան փոխադրման համար։