ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

29-12-2025

Հարգելի հայրենակիցներ՜ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է՝


2026 թվականի հունվարի 1-ից, Վրաստանի "Զբոսաշրջության մասին" օրենքի համաձայն, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության առկայությունը:

Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ապահովագրության առկայությունը հավաստող փաստաթուղթ, որը ձևակերպված է վրացերեն կամ անգլերեն:

Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, Ընդ որում ապահովագրական գումարը պետք է կազմի առնվազն 30 000 լարի:

Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները:

  • ▪️ Ապահովագրության պայմանագրի կողմերը
  • ▪️ Ծածկույթի տարածքը
  • ▪️ Ապահովագրության օբյեկտ
  • ▪️ Ապահովագրական ժամանակահատվածի սկզբի և ավարտի ժամկետները
  • ▪️ Ապահովագրված ռիսկեր
  • ▪️ Ապահովագրական գումարի չափը
  • ▪️ Ապահովագրավճարի չափը, վճարման վայրը և ժամկետը
Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի ՝ Վրաստան մուտք գործելու պահից մինչև նրա դուրս գալը, ողջ ժամանակահատվածի համար:

Նկարներ