Նորություն
«1941-1945թթ․ Հայրենական Մեծ Պատերազմում Հաղթանակի 80-ամյակ» մեդալը՝ ՀԿԵ-ին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն արժանացավ «1941-1945թթ․ Հայրենական Մեծ Պատերազմում Հաղթանակի 80-ամյակ» հուշամեդալին՝ Հաղթանակի 80-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման, հիշատակապահպան աշխատանքում, ինչպես նաև երիտասարդությանը հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած զգալի ավանդի համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից մեդալը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմին փոխանցեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 23-ին։
ՀԿԵ աշխատակիցների հետ հանդիսավոր հանդիպման ընթացքում դեսպան Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց անձնակազմին Հաղթանակի 80-րդ տարվա տոնակատարության գործում ներդրված ավանդի համար։ Դեսպանն ընդգծեց ՀԿԵ ակտիվ մասնակցությունը, որ դրսևորում է ընկերությունը յուրաքանչյուր տարի Հաղթանակի օրվա՝ պատմական և մարդասիրական միասնության բացառիկ իրադարձության տոնակատարություններում։
Ընթացիկ տարում դրանք հատկապես մասշտաբային էին, նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Նա թվարկեց անցնող տարում ընկերության կազմակերպած միջոցառումները, նշեց աշխատակիցների, վետերանների և երիտասարդության ներկայացուցիչների կատարած աշխատանքը հոբելյանական միջոցառումների անցկացման գործում։ «Սա մեր ժողովուրդների և երկրների պատմական հիշողության պահպանման ուղղությամբ մեր ամբողջ անձնակազմի, վետերանների, երիտասարդության և աշխատողների ներդրած ջանքերի գնահատականն է»,- ընդգծեց Ա․Մելնիկովը։