Նորություն
ՀԿԵ ղեկավարությունը շնորհավորեց առաջին դասարանցիներին Գիտելիքի օրվա կապակցությամբ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Դանիլովը շնորհավորեց Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին Գիտելիքի օրվա առթիվ և նվերներ հանձնեց առաջին դասարանցիներին, ինչպես նաև 2024/2025 ուսումնական տարում հաջողությամբ աչքի ընկած դպրոցականներին։
Լավ առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին փոխանցվեց նաև շնորհակալագիր՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կողմից։
Բացի այդ, ՀԿԵ-ի Կոլեկտիվ պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ընկերության աշխատողների 109 առաջին դասարանցի երեխաների տրամադրվեց ֆինանսական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնական պարագաներ և դպրոցական համազգեստ ձեռք բերելու նպատակով։
Նշենք, որ ՀԿԵ-ն բազմիցս աջակցել է Ֆիոլետովոյի դպրոցին, որը համարվում է ընկերության խնամակալության ներքո գտնվող ուսումնական հաստատություն։ Մասնավորապես՝ ընկերության միջոցներով իրականացվել է դպրոցի մասնաշենքերի վերանորոգում, համալրվել է գրադարանը, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվում դասարանների տեխնիկական սարքավորումներով ու կահավորումներով ապահովման գործում։