Նորություն
Հիմնական կայարանները զարդարվել են Հաղթանակի խորհրդանիշներով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն անցկացնում է մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա տոնակատարության նախապատրաստական միջոցառումներ։ Այդ շրջանակում տոնական ձևավորում է իրականացվել Երևանի և Գյումրու կայարաններում։
Մասնավորապես, կայարաններում տեղադրվել են պաստառներ, թեմատիկ ինստալացիաներ և հուշատախտակներ՝ ներկայացնելով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, ովքեր ՀԿԵ-ի աշխատակիցների ընտանիքի անդամներն են։ Ընկերության պաշտոնական կայքում գործարկվել է նաև «Շնորհակալություն պապին հաղթանակի համար» խորագրով հիշատակի էջ, որտեղ տեղադրված են տեղեկատվական նյութեր երկաթուղայինների և նրանց ընտանիքների անդամների մասին, ովքեր մասնակցել են պատերազմին։
Տոնական խորհրդանշաններով է ձևավորվել նաև շարժակազմը` էլեկտրագնացքներին փակցվել են Գեորգիևյան ժապավեններ։ Սպասասրահների և կայարանների նախասրահների էկրաններին ցուցադրվում են Հայրենական մեծ պատերազմի թեմայով ֆիլմեր։