Նորություն
ԵԱՏՄ անդամ պետությունների երկաթուղային վարչակազմերի ղեկավարների առաջին նիստը
2025 թվականի մարտի 14-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների երկաթուղային վարչակազմերի ղեկավարների առաջին հանդիպումը:
Միջոցառումը տեղի է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ – ի գլխավոր տնօրեն-Վարչության նախագահ Օ. Վ․ Բելոզյորովի ղեկավարությամբ: Նիստին մասնակցում էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վալերիի Մելնիկովը, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի երկաթուղիների ղեկավարները:
Նիստի շրջանակներում մասնակիցներն ամփոփել են 2024 թվականի համագործակցության արդյունքները, նախանշել հետագա փոխգործակցության հեռանկարները և քննարկել համատեղ լոգիստիկ նախագծերը, ներառյալ միջազգային տրանսպորտային միջանցքներով փոխադրումների զարգացումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը:
Հանդիպման արդյունքներով հաստատվել են նոր ձևաչափով նման խորհրդակցությունների անցկացման կանոնակարգող փաստաթղթերը, ինչպես նաև 2025-2026 թվականների աշխատանքային պլանը: Բացի այդ, երկաթուղիների ղեկավարներն ընդունել են համատեղ հռչակագիր, որն արտացոլում է երկաթուղային տրանսպորտի զարգացման վերաբերյալ կողմերի առաջարկությունները: Նիստի արդյունքներով արձանագրություն է ստորագրվել ԵԱՏՄ երկրների երկաթուղիների ղեկավարների կողմից:
Նիստի բոլոր մասնակիցները հաստատել են բոլոր ուղղություններով ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը, ինչպես նաև պարտավորություններ են ստանձնել ընդունված որոշումների կատարման և ԵԱՏՄ անդամ պետությունների երկաթուղիների ղեկավարների խորհրդակցության կանոնակարգով նախատեսված խնդիրների իրականացման ուղղությամբ: