Նորություն
05-03-2025
Բախում դժբախտ ելքով
Մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի: Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածների հարազատներին և մերձավորներին, ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ է անում պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները:
Նկարներ
Այլ նորություններ
Ներդրում ապագայի մեջ. ՀԿԵ-ում ընտրվել է Երիտասարդական խորհրդի ղեկավար ...
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները...
Ամանորյա հանդես փոքրիկների համար...
Հարգելի հայրենակիցներ՜ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկ...