Նորություն
18-09-2020
Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ
Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ և Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով ուղևորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ:
Երևանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երևան՝ 20:05):
Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ: Մանրամասների համար՝ https://www.railway.am/
Նկարներ
Այլ նորություններ
Անվտանգությունը գծանցուներում՝ երկաթուղու ուշադրության կենտրոնում է...
Մեկ տարի կորոնավիրուսի պայմաններում. ՀԿԵ-ն շարունակում է պահպանել COVI...
Բացվեց ամառային ուղևորափոխադրումների սեզոնը. Բաթումի է մեկնել այս տարվ...
Մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները է...