Նորություն
10-06-2020
Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով
Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին...
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը նոր պաշտոնական կ...
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով բախվել է էլեկտրագ...
Շնորհավո՛ր Հաղթանակի օրը...